Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է, թե արդյոք իրեն համարում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետնորդը մադրիդյան ակումբում։
«Կրիշտիանուն իմ կուռքն է, բայց ես չեմ մտածում նրա հետնորդի կարգավիճակի և դրա հետ կապված ճնշման մասին։ Ես ուզում եմ լինել Կիլիանը, և ինձ միայն հուզում է այն թե ինչպես կարող եմ ավելի շատ օգնել թիմին»,- Մբապեի խոսքերն է մեջբերել DAZN-ը։
Մբապեն մադրիդյան ակումբին միացել է այս ամառ։ Այս ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։