Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը դեռ չի երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ՝ չնայած մադրիդցիների առաջարկին։ Realmadridexclusivo-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերջերս հրատապ հանդիպում է անցկացրել Լունինի հետ՝ քննարկելու նրա ապագան։
Ուկրաինացին հասկացրել է Պերեսին, որ մտադիր է ավարտին հասցնել գործող պայմանագիրը, իսկ հետո 2025 թվականի ամռանը հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Լունինը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականի ամառանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցից 16-ում դարպասն անառիկ է պահել:
Transfermarkt-ը ուկրաինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո, Լունինը ոչ մի խաղ չի անցկացրել այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում։