Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Ժիրոնան» հյուրընկալվելիս հաղթեց «Սևիլիային» 2-0 հաշվով։
Հյուրերի առաջին գոլը 41-րդ րոպեին խփեց Իվան Մարտինը, իսկ 73-րդ րոպեին Աբել Ռուիսը մեծացրեց թիմի առավելությունը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը։
«Ժիրոնան» Լա Լիգայում 7 միավորով չորրորդ տեղում է։ «Սևիլիան» չորս խաղում վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։
«Ռեալ Սոսյեդադը» 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ՝ 0-0: