Մալթան ներկայացնող «Սլիմա» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Երևանի «Նոային»՝ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ դուրս գալու կապակցությամբ։
«Սլիման» երևանյան ակումբին շնորհավորել է՝ գրառում կատարելով սոցցանցի իր էջում։ Մալթան ներկայացնող ակումբը նաև հաջողություն է մաթղել հայկական թիմին այս մրցաշրջանում։
Երևանյան ակումբն արձագանքել է գրառմանը
«Շնորհակալություն, թանկագին ընկերներ»,- ասված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղում «Նոան» սեփական հարկի 7-0 հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող թիմին։ Նշենք, որ այս հաղթանակն ամենախոշորն է հայկական ակումբային պատմության մեջ եվրագավաթային հանդիպումներում։ Պատասխան հանդիպումն ավարտվել էր գոլազուկ ոչ-ոքի։