«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռաֆինյան «Վալյադոլիդի» նկատմամբ 7-0 հաշվով ջախջախիչ հաղթանակից հետո խոսել է իր տպավորությունների մասին:
Այս հանդիպմանը բրազիլացին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
«Սա իմ կարիերայի լավագույն հանդիպումներից մեկն է։ Ես գրանցեցի իմ առաջին հեթ-տրիկը, շատ ուրախ եմ, որ օգնեցի թիմին հաղթել:
Այս մրցաշրջանն ինձ համար կարևոր է, ես ցանկանում եմ լինել բարձունքում: Մեր թիմը միշտ ձգտում է շատ գոլեր խփել»,- Ռաֆինյայի խոսքերն է փոխանցում Marca թերթը։
Իսպանիայի առաջնության չորս տուրից հետո «Բարսելոնան» վաստակեց 12 միավոր։ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը զբաղեցնում է առաջին տեղը մրցաշարային աղյուսակում։