«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է Լա լիգայի 4-րդ տուրում «Վալյադոլիդի» նկատմամբ տոնած խոշոր հաղթանակը (7-0).
«Հանդիպման ամենալավ բանն այն էր, որ թիմը խաղաց այնպես, ինչպես մենք էինք ցանկանում առաջին րոպեներից: Նրանք ամեն ինչ շատ լավ արեցին, 100 տոկոսով խաղացին այն պահից, երբ մրցավարը սուլեց։
Մենք մեծ ճնշում էինք գործադրում մրցակցի վրա։ Մենք անցկացրինք չորրորդ խաղը, և մեր նպատակն է հաղթել բոլոր հանդիպումներում ընդմիջումից առաջ։ Ես շատ գոհ եմ երկրպագուների և թիմի արձագանքից»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Բարսելոնան» ունի 12 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: