Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ արտագնա խաղում կորզեց հաղթանակը հանդիպան վերջին վայրկյաններին (1:0):
Հանդիպման միակ գոլը խաղի հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին Ալեքսանդր Սորլոտի փոխանցումից հետո խփեց Անխել Կորեան։
Այս պահին իսպանական Պրիմերայում անցկացրած 4 խաղից հետո Մադրիդի «Ատլետիկոն» վաստակել է 8 միավոր և 2-րդ տեղը։ Բիլբաոյի «Ատլետիկը» վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը։ Աղյուսակը գլխավորում է կատալոնական «Բարսելոնան»՝ նույնքան խաղից հետո վաստակելով 12 միավոր։