Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ խաղի առաջին խաղակեսի մեկնարկում «Բարսելոնան» երկու անպատասխան գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը:
Հանդիպման 20-րդ րոպեին Պաու Կուբարսիի փոխանցումից հետո ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում գոլերի հաշիվը բացեց Ռաֆինյան, իսկ 24-րդ րոպեին Յամալի հերթական գոլային փոխանցումից հետո հանդիպման հաշիվը կրկնապատկեց Ռոբերտ Լևանդովսկին՝ 2:0: