«Բետիսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը տեղափոխվել է ԱՄԷ-ի «Ալ Ջազիրա» ակումբ։
Այդ մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Պայմանագրի ժամկետը և տրանսֆերի գումարը չեն բացահայտվում։
31-ամյա Ֆեկիրը «Բետիսում» հանդես էր գալիս 2019 թվականից։ Ավելի քան հինգ մրցաշրջան Սևիլիայում նա անցկացրել է 165 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 29 գոլ և եղել թիմի ավագը։