«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն զարմացրել է իսպանական Պրիմերայում Մադրիդի «Ռեալի» մրցաշրջանի մեկնարկը։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի երեք տուրից հետո Արքայական ակումբը վաստակել է հինգ միավոր և չորրորդ տեղում է՝ 4 միավորով զիջելով կապտանռնագույններին։
«Սա երկար մրցաշրջան է լինելու, և ես չեմ կենտրոնանում «Ռեալի» վրա։ Ես կենտրոնացած եմ «Բարսելոնայի» վրա, դա է ինձ հուզում։ Մենք կենտրոնացած ենք սեփական աշխատանքի վրա։ Մենք լավ ենք: Ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են։ Նրանք հանգստացել են և լավ են մարզվում, ինչը դրական երեւույթ է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։