Այսօր՝ օգոստոսի 30-ին, լրանում է Եվրոպայի 2024/2025 մրցաշրջանի ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը։ Վաղվանից եվրոպական թոփ-5 լիգաների ակումբները կկարողանան միայն արտագնա տրանսֆերներ կատարել։
Տրանսֆերային պատուհանի փակման ժամանակը եվրոպական թոփ 5 լիգաներում․
Գերմանիա — Երևանի ժամանակով — 20:00 — օգոստոսի 30
Իտալիա – Երևանի ժամանակով — 22։00 — օգոստոսի 30
Ֆրանսիա – Երևանի ժամանակով — 01։00 — օգոստոսի 31
Իսպանիա – Երևանի ժամանակով — 02:00 — օգոստոսի 31
Անգլիա – Երևանի ժամանակով — 02:00 — օգոստոսի 31
Եվրոպայում ձմեռային տրանսֆերային պատուհանը կբացվի 2025 թվականի հունվարի 1-ից 2-ը և կտևի մինչև փետրվարի 3-ից 4-ը։