Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» գրառում է կատարել նվիրված ԿԼ-ի խաղարկության հիմնական փուլ դուրս գալու վերաբերյալ։
«Վերելքը միշտ ստացվում է նրանց մոտ, ովքեր չեն վախենում նորից կանգնել ու շարունակել ճանապարհը: Երեկ մեր տղաները արեցին դա»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երևանյան ակումբը ԿԼ-ի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆի երկու խաղերի արդյունքում 4։3 հաշվով պարտության մատնեց «Ռուժոմբերոկին» և իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ մրցաշարի հիմնական փուլ։