«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ իր համար Չեմպիոնների լիգայի խաղարկությունում տարած ամենայուրահատուկ հաղթանակը եղել է 2008 թվականի Մոսկովյան եզրափակիչը՝ որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Լոնդոնի «Չելսիին» (1:1, 6:5 ):
«Երբ ասում են, ո՞րն է ամենայուրահատուկ հաղթանակը Չեմպիոնների լիգայում միշտ անհապաղ մտքիս է գալիս առաջին եզրափակիչը՝ 2008 թվականինը, երբ ես խաղում էի «Մանչեսթեր Յունայթեդում»: Մենք հաղթեցինք, ես գոլ խփեցի խաղից, բայց վրիպեցի 11 մետրանոց հարվածաշարում։ Իհարկե, այդ չորս հաղթանակները, որոնք ես ունեցա «Ռեալի» հետ, անհավանական էին, բայց ինձ համար ամենայուրահատուկը 2008 թվականին էր»,- ասել է Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանության ժամանակ։
Հիշեցնենք, որ 39-ամյա խաղացողը վիճակահանության ժամանակ նաև արժանացել է ՉԼ-ի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի մրցանակին։