Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է այն հարցին, թե այս մրցաշրջանի վերջում ով կդառնա Իսպանիայի Պրիմերայի չեմպիոն։
«Իհարկե, «Ռեալը» կդառնա չեմպիոն, դրանում կասկած չկա։ Բայց երկրորդ տեղի համար պայքարում «Ատլետիկոն» առաջ կանցնի «Բարսելոնայից»»,- Կրոսի խոսքերն է մեջբերում AS-ը:
Իսպանիայի առաջնության երեք խաղից հետո կատալոնական ակումբը վաստակել է ինը միավոր և այժմ առաջին տեղում է։ Լա Լիգայում երկու խաղից հետո «Լոս Բլանկոսը» վաստակել է չորս միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։ «Ներքնակները» երեք խաղում վաստակել է հինգ միավոր և չորրորդ տեղում է։
Անցած մրցաշրջանի վերջում «Ռեալը» դարձավ Իսպանիայի չեմպիոն, «Բարսելոնան» զբաղեցրեց երկրորդ տեղը։