Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանում թիմի անհաջող մեկնարկի, և վերջին խաղում «Լաս Պալմասի» հետ գրանցված ոչ-ոքիի մասին (1:1)։
«Ես բնավորության կամ նվիրվածության պակաս չեմ տեսնում։ Երբեմն դուք պարզապես չեք կարող գտնել լավագույն տարբերակը խաղալու համար: Ես պետք է ավելի հստակ լինեմ խաղացողների հետ ռազմավարությունը բացատրելիս: Երբ խնդիր է ծագում, լուծում գտնելու պատասխանատվությունը հենց մարզիչն է վերցնում, և ես դա կանեմ։
Մեզ համար դժվար է վերականգնել նախորդ մրցաշրջանի ամրությունը, դա հասկանալի է, բայց մենք չենք փնտրում արդարացումներ: Մենք պետք է աշխատենք և կենտրոնանանք այն ամենի վրա, ինչին ուզում ենք հասնել: Բարեբախտաբար, այս երեք խաղերն ինձ ցույց տվեցին շատ բաներ, որոնք դեռ մեզ մոտ լավ չեն ստացվում: Եվ եկել է դրանք շտկելու ժամանակը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կայացած երեք տուրերից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակած 5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը։