Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Ռոդրիգեսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Խետաֆե», հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստը ծնվել է Իսպանիայում և եղել է «Ժիրոնայի» և Մադրիդի «Ռեալի» ակադեմիաների սան: Երիտասարդական մակարդակում նա մի քանի հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում, բայց հետո սկսել է խաղալ Ուրուգվայի երիտասարդական հավաքականում։
Ալվարո Ռոդրիգեսն իր նորամուտը «Ռեալի» գլխավոր թիմում նշել է 2023 թվականի սկզբին։ Ընդհանուր առմամբ նա մասնակցել է 10 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։