ԿԼ փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվել է «Ցելյեին»։
Առաջին կեսից հետո մեր թիմը պարտվում է 0-2 հաշվով։
Արդեն հանդիպման 11-րդ րոպեին անհասկանալի իրավիճակում հանդիպման գլխավոր մրցավարը ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացրեց Խամեսին՝ «Փյունիկին» թողնելով 10 հոգով։
Սրանից 11 րոպե անց մրցակիցը գրավեց Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը։
42-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին, որը մրցակցի ֆուտբոլիստն անվրեպ իրացրեց՝ հաշիվը դարձնելով 2-0։
Մրցակցի թվային առավելությունը դաշտում ակնհայտ է, ֆուտբոլիստները գրեթե չեն հեռանում «Փյունիկի» կիսադաշտից։
Հիշեցնենք՝ Երևանում «Փյունիկը» հաղթել էր 1-0 հաշվով։