ԿԼ փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվել է «Ցելյեին»։
Ընթանում է առաջին կեսը, մեր թիմը պարտվում է նվազագույն հաշվով։
Արդեն հանդիպման 11-րդ րոպեին անհասկանալի իրավիճակում հանդիպման գլխավոր մրցավարը ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացրեց Խամեսին՝ «Փյունիկին» թողնելով 10 հոգով։
Սրանից 11 րոպե անց մրցակիցը գրավեց Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը։
Հիշեցնենք՝ Երևանում «Փյունիկը» հաղթել էր 1-0 հաշվով։