Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայում գոլերի մասին։
Պորտուգալացի հարձակվողը մասնակցել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վիճակահանության արարողությանը և ստացել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուի մրցանակը։
— Կրիշտիանու, Դուք 5 անգամ բարձրացրել եք այս գավաթը, 4 եզրափակչում՝ գոլ խփել: Կարո՞ղ եք ընտրել Ձեր նախընտրածը:
– Դժվար է ընտրել մեկը, բայց առաջինը միշտ ամենայուրահատուկն է: Ես խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում», հաղթել եմ մրցաշարում, ինչպես նաև գոլ եմ խփել եզրափակչում։ Դա յուրահատուկ էր:
Իհարկե, պետք է նշեմ նաև «Ռեալին», քանի որ այնտեղ 4 անգամ հաղթել եմ [Չեմպիոնների լիգան]։ Այն ժամանակ ես աշխարհի ամենաթանկ խաղացողն էի, և մեզ վրա ճնշում կար. «Ե՞րբ, ե՞րբ եք հաղթելու Չեմպիոնների լիգան»: Դա անելու համար մեզանից պահանջվեց 6 տարի:
Բայց, գիտե՞ք, Չեմպիոնների լիգայում հաղթանակներն ու գոլերը կետչուպի պես են՝ հենց բացում ես, թափվում են»,- ծիծաղելով ասել է Ռոնալդուն։