Այսօր անցկացվում է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը։ Բոլոր 36 թիմերն իմացան իրենց մրցակիցներին։
Նշենք, որ յուրաքանչյուր թիմ հիմնական փուլում ունենալու է 8 մրցակից՝ երկուական մրցակից ամեն զամբյուղից։ Բոլոր թիմերի ընդհանուր արդյունքները (միավորները) հաշվարկվելու են մեկ միասնական մրցաշարային աղյուսակում։ 1-8-րդ տեղը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ (16 թիմ) տեղերը զբաղեցրած թիմերը կխաղարկեն մնացած 8 ուղեգրերը փլեյ-օֆֆ փուլում։
Հենրիխ Մխիթարյանի «Ինտերի» մրցակիցները կլինեն․
Մանչեսթեր Սիթի, Արսենալ, Բայեր, Լայպցիգ, Մոնակո, Յանգ Բոյս, Սպարտա, Ցրվենա Զվեզդա
Տիգրան Բարսեղյանի «Սլովանի» մրցակիցները կլինեն․
Մանչեսթեր Սիթի, Բավարիա, Միլան, Ատլետիկո, Զագրեբի Դինամո, Սելթիկ, Շտուտգարտ, Ժիրոնա
✅ Վիճակահանության արդյունքները բոլոր թիմերի համար