ԿԼ փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվել է «Ռուժոմբերոկին»։
Առաջին կեսից հետո մեր թիմը պարտվում է 0-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է մրցակցի ֆուտբոլիստ Լուտերանը, իսկ առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին Հլադիկը կրկնապատկել է այն։
Պետք է նշել, որ թեև խաղի տեմպն այնքան էլ բարձր չէ, բայց «Նոան» ևս մի քանի վտանգավոր պահ ստեղծել է մրցակցի դարպասի մոտ, որոնք, ցավոք, գոլի չեն վերածվել։
Հիշեցնենք, որ տանը կայացած խաղում «Նոան» հաղթել է 3-0 հաշվով։