Այսօր անցկացվում է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը։ Առաջին զամբյուղի թիմերն իմացան իրենց մրցակիցներին։
Միլանի Ինտերի մրցակիցները կլինեն․
Մանչեսթեր Սիթի, Արսենալ, Բայեր, Լայպցիգ, Մոնակո, Յանգ Բոյս, Սպարտա, Ցրվենա Զվեզդա
Բավարիայի մրցակիցները․
ՊՍԺ, Բարսելոնա, Բենֆիկա, Շախտյոր, Դինամո Զագրեբ, Ֆեյենորդ, Սլովան, Աստոն Վիլա
Մադրիդի Ռեալի մրցակիցները․
Բորուսիա, Լիվերպուլ, Միլան, Ատալանտա, Զալցբուրգ, Լիլ, Շտուտգարտ, Բրեստ
Մանչեսթեր Սիթիի մրցակիցները
Ինտեր, ՊՍժ, Բրյուգե, Յուվենտուս, Ֆեյենորդ, Սպորտինգ, Սպարտա, Սլովան
ՊՍԺ-ի մրցակիցները․
Մանչեսթեր Սիթի, Բավարիա, Ատլետիկո, Արսենալ, ՊՍՎ, Զալցբուրգ, Ժիրոնա, Շտուտգարտ
Լիվերպուլի մրցակիցները
Ռեալ, Լայպցիգ, Բայեր, Միլան, Լիլ, ՊՍՎ, Բոլոնիա, Ժիրոնա
Բարսելոնայի մրցակիցները
Բավարիա, Բորուսիա, Ատալանտա, Բենֆիկա, Յանգ Բոյս, Բրեստ, Ցրվենա Զվեզդա, Մոնակո
Բորուսիայի մրցակիցները․
Բարսելոնա, Ռեալ, Շախտյոր, Բրյուգե, Դինամո Զագրեբ, Սելթիկ, Բոլոնիա, Շտուրմ
Լայպցիգի մրցակիցները
Լիվերպուլ, Ինտեր, Ատլետիկո, Յուվենտուս, Սպորտինգ, Սելթիկ, Աստոն Վիլա, Շտուրմ
Նշենք, որ յուրաքանչյուր թիմ հիմնական փուլում ունենալու է 8 մրցակից՝ երկուական մրցակից ամեն զամբյուղից։ Բոլոր թիմերի ընդհանուր արդյունքները (միավորները) հաշվարկվելու են մեկ միասնական մրցաշարային աղյուսակում։ 1-8-րդ տեղը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ (16 թիմ) տեղերը զբաղեցրած թիմերը կխաղարկեն մնացած 8 ուղեգիրը փլեյ-օֆֆ փուլում։