Բռնցքամարտի Եվրասիայի գավաթի եզրափակիչում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ։
48 կգ քաշային Վաղարշակ Քեյանն ու 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին ու կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար։
57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշայիններ Արգիշտի Հակոբյանն ու Ալիկ Կճոյանը և 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։