Ուղիղ 15 տարի առաջ՝ 2009 թվականի օգոստոսի 29-ին, Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ պաշտոնական խաղում հանդես եկավ Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այդ օրը «Սերուցքայինները» խաղացին «Դեպորտիվոյի» հետ և հաղթեցին 3։2 հաշվով։
Ռոնալդուն կարողացավ գոլ խփել՝ իրացնելով 11 մետրանոցը։ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին։ Այդ ընթացքում պորտուգալացին անցկացրել է 438 պաշտոնական հանդիպում, որոնցում «Արքայական» ակումբի կազմում դարձել է 450 գոլի և 131 գոլային փոխանցման հեղինակ։
Ներկայումս 39-ամյա խաղացողը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»: Աստղային հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: