Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչը և Դանի Սեբալյոսը հաջորդ ամառ կհեռանան թիմից, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները որպես այս երկու խաղացողներին փոխարինող ցանկանում են ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» երիտասարդ աստղ Ֆլորիան Վիրցին։ «Սերուցքայինների» ղեկավարությունը կարծում է, որ Մոդրիչը կարող է կարիերան ավարտել հաջորդ ամառ, իսկ Սեբալյոսը կարող է այլ թիմ տեղափոխվել կամ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, կամ մեկ տարի անց:
Հաղորդվում է, որ ակումբը վստահ է, որ Վիրցը հաջողությամբ կփոխարինի Մոդրիչին և ցանկանում է ձեռք բերել նրան հաջորդ ամառ: Այնուամենայնիվ, «Ռեալը» պետք է գերմանացու համար պայքարում հաղթի «Բավարիային», որը նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստով:
Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը 3 հանդիպում է անցկացրել, որոնցում երկու գոլ է խփել։ Անցած մրցաշրջանում 21-ամյա խաղացողը «Դեղագործների» կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը Վիրցի տրանսֆերային արժեքը գնահատում է է 130 միլիոն եվրո։