Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիի տրանսֆերը, որը անգլիական «Լիվերպուլը» գնել է իսպանական «Վալենսիայից», մտել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ դարպասապահների տասնյակում։ Այս մասին հայտնում է Transfermarkt-ը։
«Լիվերպուլը» նախօրեին հայտարարել էր 23-ամյա խաղացողի տեղափոխության մասին։ Ընթացիկ մրցաշրջանը վրացին վարձավճարով կանցկացնի «Չղջիկների» կազմում: Մամարդաշվիլիի տրանսֆերի գումարը կազմել է 30 միլիոն եվրո։
Ֆուտբոլի պատմության ամենաթանկ դարպասապահի տրանսֆերը դեռևս մնում է 2018 թվականին իսպանացի Կեպա Արիզաբալագայի «Ատլետիկից» «Չելսի» տեղափոխությունը՝ 80 միլիոն եվրոյի դիմաց։