Իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն պայմանագիր է կնքել իսպանական «Սելտայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա ֆուտբոլիստը նոր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Նա մեկ տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ։
Վերջին երկու մրցաշրջանն Ալոնսոն անցկացրել էր «Բարսելոնայում»։