Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, որ դեռ կարծիք չունի Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի մասին։
— Ձեզ դո՞ւր է գալիս Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը:
— Ես դեռ իմ կարծիքը չունեմ, քանի որ մենք դեռ չենք խաղացել այս ձևաչափով։ Համբերեք, գնահատականը հաստատ կհայտնվի մեկ տարվա ընթացքում։ Երբեմն ինչ-որ նոր բան կարող է շատ լավ լինել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է իսպանական AS առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանից Չեմպիոնների լիգայում հանդես կգա 36 թիմ, այլ ոչ թե 32, ինչպես նախկինում էր։ Նախկինում ակումբները բաժանված էին 4-ական թիմերի խմբերի, այժմ Չեմպիոնների լիգան կօգտագործի այսպես կոչված շվեյցարական համակարգը, որտեղ բոլոր 36 թիմերը կլինեն մեկ դասակարգման մեջ։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա 2025 թվականի մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում: