Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կաrլո Անչելոտին հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում թիմի հարձակվող Կիլիան Մբապեի գոլերի բացակայությունը Լա Լիգայում։
-Մբապեն դեռ հարմարվո՞ւմ է:
-Եվ աճ է գրանցում: Նա աշխատում է, գործընթացը լավ է ընթանում, ինչպես և ադապտացիան:
— Կիլիանին անհանգստացնո՞ւմ է Լա Լիգայում գոլերի բացակայությունը:
— Վերջին անգամ նա գոլ է խփել օգոստոսի 14-ին։ Ընդամենը երկու շաբաթ է անցել։ Անհանգստանալու ոչինչ չկա: Ո՛չ նա, ո՛չ մենք։ Նա ցանկանում է գոլ խփել, դա պարզ է: Եվ նա գոլ կխփի:
Հիշեցնենք, որ Մբապեն «Ռեալին» է միացել այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆրանսիացի հարձակվողն արդյունավետ չի գործել Լա Լիգայի առաջին երկու տուրերի «Մալյորկայի» ու «Վալյադոլիդի» դեմ հանդիպումներում։