Իսպանական «Բարսելոնան» սոցիալական ցանցերում հաստատել է 17-ամյա կիսապաշտպան Մարկ Բերնալի վնասվածքը, որը ֆուտբոլիստը ստացել է Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում։ Այդ խաղում կատալոնական ակումբը 2։1 հաշվով հաղթանակ է տարել։
«Չորեքշաբթի օրը անցկացված թեստերը ցույց տվեցին, որ խաղացող Մարկ Բերնալն ունի ձախ ծնկի առջևի խաչաձև կապանների պատռվածք և դրա հետ կապված մենիսկի կողային վնասվածք»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Իսպանական Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Մարկ Բերնալը երեք հանդիպում է անցկացրել։ Ֆուտբոլիստն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 9 միավորով առաջին տեղում է երեք խաղերից հետո: