«Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստ Մարկ Բերնալը վնասվածք է ստացել Լա լիգայի 3-րդ տուրի` «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում (2:1):
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 17-ամյա իսպանացին խաչաձև կապանների պատռվածք է ստացել:
Ֆուտբոլիստը շարքից դուրս կմնա մի քանի ամսով։ Վնասվածքի մասին պաշտոնական հաստատումը սպասվում է այսօր կեսօրին: