Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջող է մեկնարկել US Open-ում։ Առաջին շրջանի խաղում Խաչանովը 7:6 (8:6), 6:7 (2:7), 6:7 (4:7), 6:4, 4:6 հաշվով պարտվել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դենիել Էվանսին:
Հանդիպման տևողությունը կազմել է 5 ժամ 34 րոպե։ Այսպիսով, Խաչանով-Էվանս մրցավեճը նոր ռեկորդ է սահմանել US Open-ում խաղի տևողության առումով։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Ստեֆան Էդբերգ-Մայքլ Չանգ կիսաեզրափակիչ խաղին, որը կայացել էր 1992 թվականին (5 ժամ 26 րոպե)։
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 7-ը: Տղամարդկանց մենախաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 75 միլիոն դոլար: Մրցաշարի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, որը նախորդ տարվա մրցաշարի եզրափակչում հաղթել է ռուս Դանիիլ Մեդվեդևին։