Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը մականուն է ստացել «Արքայական» ակումբի խաղընկերների կողմից։
18-ամյա խաղացողին մադրիդյան ակումբում այժմ շատերը Բոբի են անվանում այն բանից հետո, երբ բրազիլացին ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Բոբի Չարլթոնը իր բոլոր ժամանակների ամենասիրելի խաղացողներից մեկն է։
Հատկանշական է, որ լեգենդար հարձակվողն Անգլիայի հավաքականի հետ 1966-ին դարձել է աշխարհի չեմպիոն և նույն տարում արժանացել է «Ոսկե գնդակի», իսկ Էնդրիկը ծնվել է 2006 թվականին։