Կատալոնական «Բարսելոնան» գրանցել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանիել Օլմյոյին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է 2024/2025 մրցաշրջանի հայտացուցակ ընդգրկել Դանիել Օլմոյին Անդրեաս Քրիստենսենի երկարատև վնասվածքից հետո թիմում ազատված տեղի շնորհիվ։ Նախկինում «Բարսելոնան» արդեն կիրառել էր նմանատիպ մեխանիզմ՝ Ռոնալդ Արաուխոյի փոխարեն Ինյիգո Մարտինեսին գրանցելու համար։
Օլմյոն կատալոնացիներին միացել է օգոստոսին գերմանական «Ռեդ Բուլ Լայպցիգից»: Տրանսֆերի գումարը կազմել է 55 մլն եվրո + բոնուսներ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: Transfermarkt-ը 26-ամյա կիսապաշտպանին գնահատում է 60 միլիոն եվրո: