«Յուվենտուսի» 26-ամյա իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի «Բարսելոնա» տեղափոխությունը ամենայն հավանականությամբ չի կայանա, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի Կիեզայից հրաժարվելու առաջին պատճառը ֆինանսական խնդիրներն են, որի հետևանքով նրանք դեռևս չեն կարողանում գրանցել թիմի նորեկ Դանի Օլմոյին։
Եվ երկրորդ, ոչ պակաս կարևոր պատճառն այն է, որ «Բարսելոնայում» հարձակման գծում կան բավարար քանակի խաղացողներ։ Ելնելով դրանից՝ «Կապտանռնագույնները» ստիպված են հրաժարվել Կիեզայի տրանսֆերից։
Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվում էր ֆուտբոլիստի և ակումբի միջև տեղափոխության վերաբերյալ ձեռք է բերվել համաձայնություն։