Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է «Բարսելոնայի» նպատակը։
«Մեր նպատակն է միշտ հաղթել առաջնությունը։ Դա երկար ճանապարհ է, մենք լավ ենք սկսել, բայց հաջորդ շաբաթ ամեն ինչ կարող է փոխվել: Այժմ մենք գոհ ենք մրցաշրջանի մեկնարկից և վստահ ենք ինքներս մեզ։
Մենք առաջ չենք ընկնում, մայիսին չենք նայում, այլ միայն հաջորդ խաղին՝ «Ռայոյի» հետ»,- ասել է կատալոնական թիմի գլխավոր մարզիչը։
Լա Լիգայի առաջին երկու տուրերից հետո «բլաուգրանաները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը՝ երկու հաղթանակ տանելով։