Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է «Ժիրոնայի» հետ Իսպանիայի Պրիմերայի 2-րդ տուրի խաղում (3:0) տուգանային հարվածից խփած իր գոլի մասին։
«Այս երեկո հիանալի գիշեր էր, և մենք պետք է այդպես շարունակենք: Իմ տուգանային հարվածից գո՞լը։ Ես դիտեցի, թե ինչպես է դարպասապահը դիրքավորվում և տեսա, որ հեռավոր դարպասաձողի հատվածում մի փոքր ազատ տարածություն կա, և մի փոքր բախտի շնորհիվ գնդակը մտավ դարպասը»,- Գրիզմանի խոսքերը մեջբերում է Atletico Universe-ը X սոց. ցանց-ում (նախկինում Twitter):