«Ռայո Վալեկանոն» պաշտոնապես հայտարարել է կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ պայմանագիր կնքելու մասին։
Նշենք, որ վերջին մրցաշրջանը ֆուտբոլիստն անցկացրել է բրազիլական «Սան Պաուլոյում», որի հետ օգոստոսի սկզբին երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Խամեսը լավ հանդես եկավ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում՝ դառնալով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։