«Բարսելոնան» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին պայմանագիր կնքել «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը կփորձի գործարքն ավարտել տրանսֆերայի պատուհանի վերջին օրերին։ Նշվում է, որ չափազանց դժվար կլինի ձեռք բերել Լեաուին, քանի որ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։ Բացի այդ, «Միլանը» դժվար թե ցանկանա բաժանվել իր առաջատար խաղացողից՝ առանց նրան փոխարինող ունենալու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոսոներիների» գործադիր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին հայտնել էր, որ պորտուգալացին այս ամառ ոչ մի տեղ չի հեռանա ակումբից։