ESPN պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդ «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հրաժարվել է արաբական ակումբի գերշահավետ առաջարկից, քանի որ ցանկանում է «Արքայական» ակումբի կազմում նվաճել «Ոսկե գնդակը»։
Աղբյուրի տեղեկություններով՝ կային նաև այլ գործոններ, որոնք ստիպեցին Վինիսիուսին մնալ «Ռեալում», սակայն «Ոսկե գնդակը» գլխավորն էր։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ սաուդյան ակումբներից մեկը Վինիսիուսին առաջարկել է տարեկան 350 միլիոն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Բրազիլացի հարձակվողը համարվում է 2024 թվականին «Ոսկե գնդակը» նվաճելու հիմնական ֆավորիտներից մեկը։ Անցած մրցաշրջանում նա Մադրիդի «Ռեալի» հետ դարձավ Իսպանիայի չեմպիոն և հաղթեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։