Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Վալյադոլիդի» նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակը (3:0)։
«Մենք պետք է ուրախ լինենք, երբ հաղթում ենք՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնց հանդիպեցինք հատկապես առաջին խաղակեսում: Մենք չափազանց փափուկ էինք գործում գնդակով և խաղում էինք դանդաղ տեմպով: Երկրորդ խաղակեսը շատ ավելի ակտիվ էր, մենք մոբիլ էինք ու արագ տեղափոխում էինք գնդակը։
Թիմը սկսեց ավելի կոմպակտ գործել՝ կորուստներից հետո գնդակը վերադարձնելով։ Ոչ միայն հարձակումը, այլև պաշտպանությունն ավելի լավ խաղաց, քան «Մալյորկայի» դեմ։ Այսօր մենք հաջողության հասանք միասին»,- մարզչի խոսքերն է փոխանցում Marca-ն։