Լա լիգայի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Վալյադոլիդին» և 3-0 հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին կեսում գոլեր չեղան։
Հանդիպման հաշիվը բացեց Ֆեդե Վալվերդեն 50-րդ րոպեին, 88-ին Բրահիմ Դիասը կրկնապատկեց այն։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին աչքի ընկավ նաև Էնդրիկը՝ հաշիվը դարձնելով խոշոր։