«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է կատալոնացիների մարզչի պաշտոնում իր թիմի երկրորդ անընդմեջ հաղթանակի մասին երկրորդ պաշտոնական խաղում։ Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա լիգայի 2-րդ տուրի խաղում «Բարսելոնան» հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին» (2-1):
«Շատ ուրախ և գոհ եմ հաղթանակի համար։ Հիանալի է կիրք և էներգիա ունենալը, բայց ես խնդրում եմ մի փոքր ավելի հանգստություն: Մենք գիտեինք, թե ինչպես է խաղալու «Աթլետիկը»: Այսօր մենք օգտվեցինք ազատ տարածությունից։ Արդեն առաջին խաղակեսում ունեինք մի քանի հստակ պատկերացումներ։ «Աթլետիկի» դեմ խաղում հաղթանակը շատ հաճելի է: Մեր նպատակը՝ միշտ հաղթելն է։
Կարծում եմ, որ միշտ լավ է կատարելագործվելը, ես այդպես եմ ասել ֆուտբոլիստներին: Յուրաքանչյուր խաղ մեկ քայլ առաջ է, և մենք ցանկանում ենք կատարելագործվել, և դա այն է, ինչ անում ենք: Տեսնենք, թե հաջորդ խաղում ինչպես կարող ենք բարելավել իրավիճակը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատմել է, թե ինչ է ասել «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսին դիմակայությունից առաջ. «Երբ տեսա Նիկո Ուիլյամսին, շնորհավորեցի նրան Եվրոպայի առաջնությունում հաղթելու կապակցությամբ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» հետաքրքրված էր Ուիլյամսի ծառայություններով: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կատալոնացիները ցանկանում էին ձեռք բերել ֆուտբոլիստին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանկ։