Ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի նորեկ Ժոաու Նևեշն արդեն Ֆրանսիայի առաջնության նոր ռեկորդ է սահմանել։
19-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ի իր երկու մեկնարկային խաղում դարձել է չորս գոլային փոխանցման հեղինակ։
Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով չորս գոլային փոխանցում է կատարել Ֆրանսիայի առաջնությունում իր առաջին երկու խաղերում:
Հետաքրքիր է, որ կիսապաշտպանը գերազանցել է Նեյմարի ռեկորդը, ով ՊՍԺ-ի կազմում իր առաջին երկու խաղերից հետո երեք գոլային փոխանցում է կատարել: