«Բարսելոնան» ընդգրկել է թիմի նորեկ Դանիել Օլմոյին Իսպանիայի Լա լիգայի «Աթլետիկի» հետ հանդիպման հայտացուցակում, որը կկայանա այսօր՝ օգոստոսի 24-ին։
Սակայն ակումբը դա արել է հատուկ նշումով, որ ֆուտբոլիստը սպասում է առաջնությունում գրանցմանը։
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Օլմոյին ցանկացած պահի կարող են գրանցել։
Գրանցման գործընթացը կախված կլինի կատալոնական ակումբի որոշ գործարքներից։ Թիմի ֆուտբոլիստներից մեկը՝ Միկաել Ֆայեն, մեկնել է Ֆրանսիա՝ «Ռենի» հետ պայմանագիր կնքելու համար (ինսայդեր՝ Ռոմերո)։