Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Մատս Հումելսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի իսպանական «Ռեալ Սոսյեդադում»։
Այս մասին հայտնում է Relevo-ն։ Հիշեցնենք, որ այս ամառ 35-ամյա Հումելսն ազատ գործակալի կարգավիճակով լքել էր դորտմունդյան ակումբը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փորձառու գերմանացու տրանսֆերին հավակնում էին նաև «Մալյորկան» ու անգլիական «Բրայթոնը»։
Նախորդ մրցաշրջանում Հումելսը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։