«Բրայթոնի» պաշտպան Վալենտին Բարկոն տեղափոխվել է «Սևիլիա», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա արգենտինացին մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա սևիլյան թիմում։
Բարկոն «Բրայթոն» է տեղափոխվել 2024 թվականի սկզբին։ Անգլիական ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում։
«Բարկոն» Արգենտինայի հավաքականի կազմում երկու հանդիպում է անցկացրել: