«Բարսելոնայի» 29-ամյա կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն վարձավճարով կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ այս վարձակալությունը չի ներառի ֆրանսիացի ֆուտբոլիստին գնելու հնարավորությունը։ «Ատլետիկոն» կվճարի Լանգլեսի աշխատավարձի մի մասը: Վաղը՝ օգոստոսի 24-ին, պաշտպանը բուժզննում կանցնի։
Անցած մրցաշրջանում Լանգլեն վարձավճարով հանդես էր գալիս «Աստոն Վիլլայում»: Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։