«Սելտան» Լա լիգայի 2-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Վալենսիային» և 3:1 հաշվով հաթանակ տարել մրցակցի նկատմամբ։
Այս խաղում «Սելտայի» երկրորդ գոլը խփել է հարձակվող Յագո Ասպասը։ Այս գոլը 37-ամյա վետերանի համար 156-րդն էր Լա Լիգայում։
Վիճակագիր Պեդրո Մարտինի փոխանցմամբ՝ Ասպասը հավասարվել է Սամուել Էտո’Օին 21-րդ դարում Լա լիգայում խփած գոլերի քանակով: Իսպանիայի առաջնությունում ավելի շատ գոլեր են խփել միայն Արիս Ադուրիսը (158), Լուիս Սուարեսը (176), Դավիդ Վիլլան (184), Անտուան Գրիզմանը (189), Կարիմ Բենզեման (238), Կրիշտիանու Ռոնալդուն (311) և Լիոնել Մեսսին (472):
Անցկացրած երկու խաղից հետո «Սելտան» 6 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: