Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմի հարձակվող Կիլիան Մբապեին ճնշո՞ւմ է այն գիտակցումը, որ իսպանական Պրիմերայի 2-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ խաղն իր համար առաջին կլինի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ որպես «Արքայական ակումբի» խաղացող:
«Ռեալի» մարզաշապիկով «Սանտիագո Բեռնաբեուում» առաջին անգամ խաղալը շատ լավ օր կլինի Մբապեի համար։ Երկրպագուները մեծ հույսեր են կապում նրա հետ: Նա մտադիր է հիանալի հանդիպում անցկացնել։ Երկրպագուներին դուր կգա Կիլիանը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-:
«Ռեալ Մադրիդ» — «Վալյադոլիդ» հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին։